1000х90.jpg (78 KB)

 Հնդկաստանում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակվածների ամենացածր թիվը երեք ամսվա ընթացքում

Armenpress 17:11, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ օրը Հնդկաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելացել Է 42 640-ով եւ կազմել 29 977 861: Ինչպես հունիսի 22-ին իր կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակի հետ կապված մահացու վախճանների քանակը 24 ժամում աճել Է 1 167-ով եւ հասել 389 302-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակվածների թվի օրական աճը դարձել Է ամենացածրն ավելի քան 90 օրվա ընթացքում. մարտի 23-ից ի վեր, երբ հայտարարվել Էր կորոնավիրուսով վարակման 40 715 նոր դեպքի մասին: Այն դեպքում, երբ ապրիլի 5-ից մինչեւ հունիսի 8-ը վարակման նոր դեպքերի օրական թիվը գերազանցել Է 100 հազարը, մայիսին այդ ցուցանիշը հինգ անգամ գերազանցել Է 400 հազարը, հակառեկորդը նշվել Է մայիսի 7-ին եւ կազմել Է 414 188: Ըստ որում վարակման նոր դեպքերի ռեկորդային ցածր թիվն արձանագրվել Է մեկ օր առաջ, երբ Հնդկաստանում մեկ օրում պատվաստում Է արել 8,616 միլիոն մարդ. դա օրական պատվաստման համաշխարհային ռեկորդ Է:

Հնդկաստանում պատվաստում տարածների ընդհանուր թիվը հասել Է 288 766 201-ի: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները որոշել են հունիսի 21-ից սկսել COVID-19-ի դեմ անվճար պատվաստանյութ տրամադրել 18 տարեկան եւ բարձր տարիքի բոլոր մարդկանց: Հունվարի 16-ից՝ Հնդկաստանում պատվաստումն սկսվելու օրվանից, եւ մինչեւ ապրիլի 30-ը կառավարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տարածել Է անվճար. այդ ժամանակ պատվաստում են ստացել բժիշկները, բուժքույրերը, ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաեւ 45 տարեկանից բարձր մարդիկ:

Մայիսի 1-ից Հնդկաստանում սկսվել Է կորոնավիրուսի դեմ 18 տարեկանից բարձր մարդկանց պատվաստումը: Պատվաստման ծրագրի արագացման համար իշխանությունները նահանգներին եւ մասնավոր կլինիկաներին թույլատրել են ինքնուրույն գնել կորոնավիուսի դեմ պատվաստանյութեր: Ըստ որում պետական հիվանդանոցներում պատվաստումը մնացել Է անվճար, բայց մադիկ պետք Է պատվաստման համար վճարեն մասնավոր հիվանդանոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am