Ժամանակավորապես կդադարեցվի Սյունիքի որոշ համայնքների, Սևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը

Armenpress 14:00, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 24-ը՝ ժամը 19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա գյուղերի գազասպառողների և «Զանգեզուրի պղնձամոլիբդինային կոմբինատ» ՓԲԸ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սպանդարյան, Իսահակյան փողոցների առանձնատների, Կարմիր բանակի փողոցի թիվ 1, 2, 3, 46 բազմաբնակարան շենքերի, Պռոշյան փողոցի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am