Արտակ Դավթյանը Սամվել Բաբայանի ՊՆ նախարար նշանակվելու մասին տեղեկություն չունի

Armenpress 13:40, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մեկնաբանել է զանգվածային լրատվամիջոցներում՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին լուրերը։

«Ես նման տեղեկություն չունեմ և դա դուրս է ԳՇ պետի իրավասություններից, այլ մեկնաբանություն չունեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դավթյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե առաջիկայում կշարունակի՞, արդյոք, պաշտոնավարել, Դավթյանը պատասխանեց, որ ինքը զինվորական է և ծառայում է մինչև համապատասխան որոշում կայացնելը։

«Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»,- նշեց ԳՇ պետը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am