Եվրո-2020. Բելգիան և Դանիան հաղթահարեցին B խմբի արգելքը և 1/8 եզրափակիչում են
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի երրորդ տուրում որոշվեց 1/8 եզրափակչի մասնակիցները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս խմբում որոշիչ էր վերջին տուրը: Կապենհագենում Ռուսաստանը մրցեց Դանիայի հետ և զիջեց 1:4 հաշվով: Միաժամանակ ընթացող մյուս խաղում Ֆինլանդիան պարտվեց Բելգիային` զիջելով 0:2 հաշվով:
Այս խմբի հաջորդ փուլ դուրս եկան Բելգիան և Դանիան: Բելգիան երեք խաղում երեք հաղթանակ տոնեց և հավաքեց 9 միավոր: Երկրորդ տեղով պայքարը շարունակում է Դանիան, որը մյուս թիմերի նկատմամբ առավելություն ստացավ խփած և բաց թողնված գնդակների շնորհից: Ռուսաստանը և Ֆինլանդիան նույնպես ունեն 3 միավոր:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ