1000х90.jpg (78 KB)

Վարանդայից Արցախի փրկարարները տարհանել են զոհված զինծառայողների ևս 3 աճյուն

Armenpress 17:59, 21 Հունիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հունիսի 21-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Նախնական տվյալներով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am