1000х90.jpg (78 KB)

ՌԴ-ն Անկարայի հետ կքննարկի Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմական համագործակցության հարցերը

Armenpress 17:00, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն առաջիկայում Թուրքիայի հետ իր շփումների ընթացքում կքննարկի այդ թվում՝ Անկարայի եւ Կիեւի ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Դուք հիշատակել եք Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարությունները, որոնք վերաբերում են Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի միջեւ համագործակցության պլաններին: Մենք շատ հստակորեն, պարզորոշ կերպով մեր դիրքորոշումն ենք հայտնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերի նկատմամբ:

Ես կասկածներ չունեմ, որ լուրջ, պատասխանատու պետությունները հիանալի կերպով հասկանում են, թե ինչի մասին Է խոսքը»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով հունիսի 21-ին անցկացված մամուլի ասուլիսում: «Մենք մեր թուրք գործընկերների հետ կանոնավոր երկխոսության մեջ ենք, առաջիկայում մենք պլանավորում ենք մեր հերթական շփումը: Ես կարծում եմ, որ մենք, իհարկե, կխոսենք նաեւ այդ թեմայով»,-հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am