ՔՊ-ն՝ 58.49%, «Հայաստան»-ը՝ 18,63%, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.36%․ 682 ընտրատեղամասերից տվյալներ

Armenpress 01:55, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 683 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 58.49% ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 18,63%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.36%-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 4.90%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2.63%-ը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 1.12%-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am