Նիկոլ Փաշինյանը քվեարկեց հանուն պետության և ժողովրդի ապագայի

Armenpress 11:24, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն ընտրության էր եկել ընտանիքի անդամների հետ՝ Աննա Հակոբյանի, Մարիամի, Շուշանի, Արփիի և Աշոտի:

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, դրսում սելֆի արեց իրեն մոտեցած մի երեխայի հետ:

«Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման». այսպես էր սոցիալական ցանցերում իր քվեարկության մասին տեսանյութը վերնագրել Փաշինյանը:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Լուսանկարները`Տիգրան Մեհրաբյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am