Կամերային նվագախումբը ճանապարհ կհարթի երիտասարդ տաղանդների hամար

Armenpress 10:35, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը, կարևորելով երիտասարդ տաղանդներին աջակցելու ու բեմահարթակ տրամադրելու առաքելությունը, հունիսի 23-ին հանդես կգա «Ճանապարհ տաղանդներին» խորագրով համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երեկոյին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, որոնցից մի քանիսը նախապատրաստվում են միջազգային հարթակներում կարևորագույն մրցույթների: Նվագախումբը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Կհնչեն Բախի, Սեն-Սանսի, Հայդնի, Վիվալդիի, Մոցարտի, Գլյուկի, Բոկերինիի ստեղծագործությունները:

Որպես մենակատարներ հանդես կգան Միքայել Ոսկանյանը (թավջութակ), Նարեկ Հեքեքյանը (թավջութակ), Լյանա Ուլիխանյանը (թավջութակ), Մարի Դանիելյանը (դաշնամուր), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Հովիկ Խորեն Էսմերյանը (ֆագոտ), Մերի Տեր-Ղուկասյանը (ֆլեյտա), Արշակ Սարիբեկյանը (ֆլեյտա):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am