Եվրո-2020. Ֆրանսիան չհաղթեց Հունգարիային

Armenpress 18:57, 19 Հունիս, 2021

 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության «մահվան խմբի»` F խմբի երկրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մրցեց Հունգարիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուդապեշտում կայացած խաղի առաջին կեսի ամբողջ ընթացքում նախաձեռնությանը տիրում էր Ֆրանսիան: Աշխարհի գործող չեմպիոններն անդադար գրում էին, իսկ հունգարները փորձում էին երբեմն-երբեմն հակագրոհում էին: Եվ խաղակեսի ավելացված րոպեին` արագ հակագրոհի արդյունքում Ֆիոլոն առաջ մղեց Հունգարիայի ազգային թիմին: Երկրորդ կեսի մեկնարկից կրկին «առաջին համարով» գործում էր Ֆրանսիան և գոլն իրեն երկար սպասեցնել չտվեց: 66-րդ րոպեին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց և հաշվի հավասարությունը վերականգնեց Անտուան Գրիզմանը:

Հունգարիա-Ֆրանսիա` 1:1:

Երրորդ` վերջին տուրում կկայանան հետևյալ խաղերը` Գերմանիա-Հունգարիա, Պորտուգալիա-Ֆրանսիա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am