Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 զինծառայողի աճյուն

Armenpress 16:23, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 19-ին հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նշվում է, որ ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն:

«Որոնումների նոր ուղղությունների և դրանց արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am