Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում

Armenpress 11:39, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17,8 մլն ձայն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին  հայտարարել է Իսլամական Հանրապետության ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը՝ հայտնելով քվեարկության նախնական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 28 միլիոն 600 հազար մարդ։

«Կայացվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հավաքել է ավելի քան 3 մլն 300 հազար ձայն, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Խեմատին ստացել է ավելի քան 2 մլն 400 հազար ձայն, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Խաշեմին ստացել է ավելի քան 1 մլն ձայն», - նշել է պաշտոնյան:

Ջամալ Օրֆը հավելել է, որ տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am