«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էրդողանը շտապում է

Armenpress 11:15, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ չէր բացառել Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի ստեղծումը Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում։ Հայտարարվել էր, որ հռչակագիրն ընդամենը ճանապարհային քարտեզ է, որով առաջնորդվելու են երկու երկրները, իսկ իրականում այն թուրքական նպատակների իրականացման ծրագիր է լինելու։ Սրանով Թուրքիան արդեն բացահայտ խոսում է Ադրբեջանում իր ռազմական ներկայությունն ապահովելու հավակնության մասին, ինչը, ցավոք, հնարավոր դարձավ միմիայն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների հետեւանքով։ «Հաղթանակի» համը շատ քաղցր է Ալիեւի համար, եւ թավշյա սերտաճման հետեւանքները Թուրքիայի հետ, միգուցե, ավելի ուշ կզգացվեն Ադրբեջան արհեստածին պետության համար։ Իսկ Էրդողանը շտապում է, օրակարգում թուրքական ամենասպասված երազանքներից մեկի իրականացման խնդիրն է՝ Հայաստանի տարածքների հաշվին միավորել նախ Ադրբեջանը, ապա նաեւ ամբողջ թյուրքական աշխարհը...»։

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am