«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հունիսի 20-ին ընտրում ենք հայրենիքը

Armenpress 10:50, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հունիսի 20-ին դատապարտված ենք... ճիշտ ընտրություն կատարելու: Այլեւս «Կներեք՝ սխալվեցի» արդարացումները չեն ընդունելու ոչ ներկա, ոչ գալիք սերունդները: Այս ընտրություններում հայկական շահը, պետականության զարգացման ճիշտ ուղին դրված են ընտրատեղամասերի սեղաններին, եւ ընտրելու հնարավորությունն էլ ընձեռված է: Պետք է ընդամենն անտեսել ամեն ինչ եւ ընտրել այն, ինչը մեր համոզմունքն է եւ որի համար վաղը պատասխան ենք տալու: Ընտրության գնալիս հիշենք, որ մեր քայլի համար պատասխանատու ենք մեր խղճի, հերոս տղերքի, մեր ներկա ու ապագա սերունդների եւ Աստծո առաջ»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am