Եվրո-2020. ի՞նչ հանդիպումներ կկայանան
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում շարունակվում են երկրորդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրի խաղային վերջին օրը պայքարի մեջ կմտնի ևս 6 հավաքական: F խմբում Հունգարիան կմրցի Ֆրանսիայի, իսկ Պորտուգալիա` Գերմանիայի դեմ: E խմբից էլ կկայանա Իսպանիա-Լեհաստան հանդիպումը:
F խմբում առաջատարները Ֆրանսիան և Պորտուգալիան են, որոնք ունեն 3-ական միավոր: Միավոր չունեն Գերմանիան և Հունգարիան:
Հունգարիա-Ֆրանսիա` 17:00
Պորտուգալիա-Գերմանիա` 20:00
Իսպանիա-Լեհաստան` 23:00
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ