Արա Խզմալյանն այցելել է ԿԳՄՍ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»

Armenpress 16:45, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Թաիրով մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կազմակերպության ենթակառուցվածքներին, կատարված աշխատանքներին և առկա հիմնախնդիրներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ շրջել է կենտրոնի բաժիններով, քննարկումներ ունեցել անձնակազմի հետ ոլորտային ձեռքբերումների, ներուժի և հետագա անելիքների վերաբերյալ, ծանոթացել հայ-ճապոնական համագործակցության շրջանակում կենտրոնում ստեղծված հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման լաբորատորիայի պայմաններին:

Արա Խզմալյանը կարևորել է կենտրոնի ռազմավարական նշանակության վերարժևորման անհրաժեշտությունը և ընդգծել, որ առաջիկա համատեղ անելիքներն ուղղված են լինելու կառույցի՝ պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում դերի բարձրացմանը, միջազգային գործընկերների հետ կապերի ընդլայնմանը և գիտական ծրագրերի իրականացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am