Կալիֆոռնիայում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել անոմալ տապի պատճաով

Armenpress 16:36, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հունիսի 17-ին հայտարարել Է նահանգի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին այն բանից հետո, երբ օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում բարձրացել Է ըստ Ցելսիուսի գրեթե մինչեւ 48 աստիճան: Ինչպես նշված Է վարչակազմի ղեկավարի կայքում զետեղված որոշման մեջ, գոյություն ունի նահանգի Էներգահամակարգի գերբեռնման վտանգ բնակչության կողմից օդորակիչների ակտիվ օգտագործման պատճառով, ինչը կարող Է հանգեցնել Էլեկտրականության հովհարային անջատումների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անհրաժեշտ Է ձեռնարկել գործողություններ, որպեսզի կրճատվի Էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը շոգի շրջանում»,- նշել Է նահանգապետը: Նա ԱՄՆ-ի ամենամարդաշատ նահանգի բնակիչներին, գրեթե 40 միլիոն մարդ, հորդորել Է խնայել ԷլեկտրաԷներգիան, մասնավորապես, մի քանի օր չօգտվել լվածքի եւ ամանալվացման մեքենաներից: Նյուսոմը նաեւ թույլատրել Է թուլացնել որոշ բնապահպանական սահմանափակումներ, որոնք կապած են Էնեգամատակարարման այնպիսի պահուստային աղբյուների օգտագործման հետ, ինչպիսիք են բենզինային եւ դիզելային գեներատորները:

Անցյալ տարի անոմալ շոգի պատճառով ամռանը Լոս Անջելեսում ջերմաստիճանը հասել Էր 49,4 աստիճանի, նահանգի բնակիչներն արդեն զգացել են Էներգիայի հովհարային անջատումների հետեւանքները: Ավելի քան 200 հազար կալիֆոռնիացիներ 20 տարվա ընթացքում առաջին անգամ մի քանի օր շարունակ մնացել են առանց Էլեկտրականության: Տեղական զանգվածային լրատվամիջոցներն այն ժամանակ քննադատության տարափ են թափել նահանգապետի հասցեին: Բացի դրանից տապի պատճառով նահանգում անցյալ տարի բռնկել են բազմաթիվ հրդեհներ. դրանց ընդհանուր մակերեսը կազմել Է 881,4 հազար հեկտար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am