Նադալը չի մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին և Ուիմբլդոնին

Armenpress 22:03, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին և Ուիմբլդոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է թենիսիստն անձամբ: «Այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, սակայն լսելով իմ մարմնին ու խորհրդակցելով իմ թիմի հետ, եկա այն եզրակացությանը, որը ճիշտ կլինի, որ չմասնակցեմ Օլիմպիական խաղերին և Ուեիմբլդոնին»,-ասել է Նադալը:

Ուիմբլդոնն այս տարի կկայանա հունիսի 28-ից հուլիսի 11-ը: 2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am