Վարորդն այրվածքներ է ստացել ավտոմեքենայի հրդեհի ժամանակ

Armenpress 21:45, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 17-ին, ժամը 17:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորագավթի՝ ճանապարհային ոստիկանության  անցակետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Վ․ Շ․-ն (ծնված 1958 թ․) դուրս է եկել ավտոմեքենայից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։44-ին։

Այրվել է «Moskvich» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը ձեռքերի և դեմքի հատվածի այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am