1000х90.jpg (78 KB)

Փաշինյանն ուղիղ եթերում կմասնակցի նախընտրական բանավեճին. նա հրավիրում է մրցակիցներին

Armenpress 21:00, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին ուղիղ եթերում կմասնակցի բանավեճի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:

«Այս մեր հանդիպումից անմիջապես հետո ես գնալու եմ՝ ուղիղ եթերում մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին: Եվ հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ «հոխորտացողներին»,-ասաց Փաշինյանը:

Նա հորդորեց գնալ և ուղիղ եթերում կանգնել ժողովրդի առաջ, ի ցույց դնել, թե ով ով է, ով որտեղից է գալիս և ուր է գնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am