1000х90.jpg (78 KB)

Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել գերիներին

Armenpress 19:37, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունիսի 16-իյն տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, հունիսի 17-ին կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ, 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևում, մասնավորապես, ասվում է.

«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը,

քանի որ գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ Ժնևյան կոնվենցիան (III) պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո,

քանի որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց,

արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին,

խորհրդարանը կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանց հայրենադարձելու համար»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am