Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Armenpress 18:38, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հայտնել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հունիսի 21-ին կայցելի Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Շմիդտը Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին:

Ըստ Զախարովայի՝ Լավրովի և Շմիդտի բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն շրջանակ `անվտանգության երեք հարթություններում` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտների: Նա հավելել է, որ կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am