Բիչախչյանի կարծիքով՝ Կոնֆերենցիաների գավաթում իր թիմին բաժին է ընկել ամենաբարդ մրցակիցը

Armenpress 17:10, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանության մասին կարծիք է հայտնել «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

«Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Այս պահին մրցակցի մասին որևէ հստակ տեղեկատվություն չունենք։ Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այս պահից սկսած կսկսենք լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ շվեյցարական Նիո քաղաքում կայացավ ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: Երևանի «Արարատի» մրցակիցը առաջին փուլում կլինի հունգարական «Ֆեհերվարը»: Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Ֆինլանդիան ներկայացնող «Կուպսի» հետ, իսկ «Ուրարտուի» հակառակորդը` սլովենական «Մարիբորը»:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am