«Ալաշակերտի» մրցակիցը ՉԼ որակավորման առաջին փուլում Ուելսի չեմպիոնն է  

Armenpress 15:23, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիո  քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» որակավորման առաջին փուլում կմրցի Ուելսի չեմպիոն «Կոնաս-Կի Նոմադսի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին կամ 7-ին, իսկ պատասխանը՝ հուլիսի 13-ին կամ 14-ին:

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am