«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարթակ և խոսափող է տեղադրել Երևանի տարբեր հատվածներում

Armenpress 21:21, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը տեղադրել է հարթակ և խոսափող Երևան քաղաքի տարբեր հատվածներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, քաղաքացիներին հնարավորություն է տրվել կարդալ կուսակցության նախընտրական ծրագիրը, ուղղել հարցեր և խոսել մտահոգող խնդիրներից:

«Կուսակցության անդամները այնուհետև կպատասխանեն հարցերին ուղիղ եթերում: Հիմա, երբ լրահոսը ողողված է քաղաքական գործիչների հայտարարություններով, քաղաքացու խոսքը բացակայում է: Մենք որոշեցինք ՔՈ խոսափողը տրամադրել քաղաքացուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am