«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում հունիսի 14-ին այցելել է Եղվարդ, Բյուրեղավան, Արզնի և Աշտարակ

Armenpress 20:16, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը  ընտրարշավի շրջանակներում հունիսի 14-ին այցելել է  Եղվարդ, Բյուրեղավան, Արզնի և Աշտարակ քաղաքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից, նշված քաղաքներում քարոզչական երթերը զուգակցվում էին քաղաքացիների հետ երկխոսությամբ, պարզաբանումներ էին տրվում քաղաքացիներին հուզող հարցերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am