Փաշինյանը թիմակիցների և աջակիցների հետ երթ կանցկացնի Մալաթիա- Սեբաստիայում

Armenpress 09:57, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երթ կանցկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջով ուղիղ եթերում:

«Երեկ մենք շատ տպավորիչ երթ անցկացրինք Երևանի Շենգավիթ համայնքում՝ այդպիսով ազդարարելով իմ մասնակցությամբ քարոզչական ակցիաների մեկնարկը մայրաքաղաքում: Այսօր նույնպիսի երթ իրականացնելու ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքում »,-ասաց Փաշինյանը:

Երթի կմեկնարկի ժամը 19:00-ին Անդրանիկի Օզանյանի արձանի մոտից:  Փաշինյանի բոլորին հրավիրեց երթին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am