ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ գերիների վերադարձը և ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը

Armenpress 13:56, 13 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանին Ադրբեջանի կողմից 15 գերիների վերադարձը և Հայաստանի կողմից Ադրբեջանին՝ այդ երկրի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների ականապատման քարտեզների հանձնումը։   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Վստահության ամրապնդման այս միջոցները կարող են նպաստել Մինսկի համանախագահների հովանու ներքո բանակցությունների մթնոլորտի ստեղծմանը»:

Լինդեն այս առիթով հավելել է, թե ուրախ է աշխատել Վրաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։

Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերիների վերադարձը հունիսի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am