Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. կատարվել է 34 թեստավորում

Armenpress 11:19, 13 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հունիսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 34 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 749-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 763 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 297 քաղաքացու հետազոտություն, որոնցից 879-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 12 վարակակիր, իսկ  թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am