Ապակողմնորոշման հետևանքով Տեղ գյուղից ադրբեջանական տարածքում հայտնված երկու բնակիչ ազատ է արձակվել

Armenpress 11:08, 13 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզի Տեղ գյուղի՝ Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից և հավելում, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 12-ին։

«Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է»,- նշում են ՀՀ ՊՆ-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am