Եվրո-2020. Բելգիան գերազանցեց Ռուսաստանին

Armenpress 00:53, 13 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի շրջանակներում Բելգիան մրցեց Ռուսաստանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում Բելգիան «մեկ գլուխ» բարձր էր Ռուսաստանից: Խաղի մեկնարկցի 10 րոպե անց Լուկակուն բացեց հանդիպման հաշիվը, իսկ 34-րդ րոպեին բելգիացիները կրկնապատկեցին հաշվի առավելությունը: Աչքի ընկավ Մենեն:

Երկրորդ կեսում Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը փորձեց մի քանի փոփոխությունների միջոցով բեկել հանդիպման ընթացքը, սակայն վիճակագրությամբ առավելությունը Բելգիայի ընտրանու օգտին էր: Բելգիան հանդիպման վերջնամասում խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն:

Բելգիա-Ռուսաստան` 3:0:

Հաջորդ հանդիպումը Ռուսաստանի ընտրանին կանցկացնի հունիսի 16-ին մրցելով Ֆինլանդիայի, իսկ Բելգիան հունիսի 17-ին կխաղա Դանիայի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am