Ջերմուկի շախմատային միջազգային մրցաշարի առաջատարները երկուսն են

Armenpress 20:18, 12 Հունիս, 2021

 ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի անվան շախմատային միջազգային մրցաշարում երկիշխանությունն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին տուրից առաջ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանն ունեն 5-ական միավոր: 4,5 միավոր են հավաքել Արամ Հակոբյանը, Դավիթ Պառավյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը:

Մրցաշարի ավարտին մնաց մեկ տուր:

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է միջազգային մրցաշար ՝ 2602 միջին վարկանիշով:  Մրցաշարի մասնակիցներն են գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am