15 հայ ռազմագերիներ վերադառնում են Հայրենիք. Նիկոլ Փաշինյան

Armenpress 19:22, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում հանդիպումը բնակիչների հետ սկսեց ուրախալի լուրով նշելով, որ Հայրենիք է վերադառում 15 հայ ռազմագերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավելի մանրամասն այդ մասին կխոսի Գավառում՝ հույս հայտնելով, որ մինչ այդ ռազմագերիներն արդեն կլինեն Հայաստանում:

ՀՀ վարչապետի պաշոտնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի Գավառի հանդիպումը նախատեսված է 19:30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am