Եվրո-2020. Ուելս-Շվեյցարիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 18:57, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A խմբի առաջին փուլի շրջանակներում մրցեցին Ուելսի և Շվեյցարիայի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում կեսում երկու թիմերը մի շարք հնարավորություններ ունեին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու, բայց արդյունավետ չէին: Վիճակագրությամբ առավելությունը Շվեյցարիայի ընտրանու օգտին էր:

Երկրորդ կեսի մեկնարկում` 49-րդ րոպեին, Շվեյցարիան առաջ անցավ հաշվի մեջ: Շաքիրիի փոխանցումից հետո աչքի ընկավ Էմբոլոն: Ուելսի հավաքականը կարողացավ հետ բերել կորցրածը 74-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Մուրը:

Ուելս-Շվեյցարիա` 1:1:

Հաջորդ հանդիպումը Ուելսի կանցկանցի հունիսի 16-ին` մրցելով Թուրքիայի հետ: Շվեյցարիան էլ նույն օրը կմրցի Իտալիա դեմ: Առաջին տուրից հետո A խմբի առաջատարը Իտալիան է 3 միավորով: 1-ական միավոր ունեն Ուելսը և Շվեյցարիան: Թուրքիան միավոր չունի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am