Քաբուլում որոտացած պայթյուններն առնվազն հինգ մարդու կյանք են խլել

Armenpress 16:43, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հունիսի 12-ին երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պայթյունների թիրախում եղել են երկու միկրոավտոբուսներ, որոնք տեղափոխում էին քաղաքացիական անձանց:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am