ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել

Armenpress 10:21, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավանա քաղաքում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ մահացել է, յոթը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վիրավորներից երկուսը գտնվում են կրիտիկական վիճակում: Տուժածների շարքում են նաև երկու ամյա երեք և 13-ամյա դեռահաս, ում վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում:

Ոստիկանությունը որոնում է կասկածյալներին, դեռևս չի հաղորդվում, թե որն է եղել փոխհրաձգության պատճառը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am