1000х90.jpg (78 KB)

Ակունքում կգազիֆիկացվեն նորակառույց թաղամասերը  

Armenpress 14:28, 11 Հունիս, 2021

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կգազիֆիկացվեն 16/1, 16/2, 16/3, 16,4 փողոցները, 9-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից` ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 67 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 240 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 827 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։

« Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվեն նորակառույց թաղամասերի տասնյակ ընտանիքներ։

Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, մրցույթի արդյունքներով ընտրվել է հաղթող կազմակերպությունը, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում »,-ներկայացրեց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլայ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am