Հոկսեն Միրզոյանը նշում է ծննդյան 60-ամյակը

Armenpress 12:50, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանը նշում է ծննդյան 60-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը.

Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ:

Այժմ էլ Հոկսեն Միրզոյանը մեծ ավանդ է ներդնում հայկական սպորտի ձեռքբերումներում՝ լինելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ:

ԿԳՄՍ նախարարությունը ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ մարզիկին, մաղթում քաջառողջություն և հաջողություններ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am