1000х90.jpg (78 KB)

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 16 զոհված զինծառայողի ընտանիքի

Armenpress 12:22, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն հունիսի 11-ի դրությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տարածած հաղորդագրությունը.

«Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 16 հերոս զինծառայողների ընտանիքներ և մեկ 2-րդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած հերոս հատուցումներ են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը հունիսի 11-ի դրությամբ 3803-ն է, որից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ bit.ly/38p9RIN։

Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1453 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով՝  bit.ly/3pMgWdV։  

Հարկ ենք համարում շեշտել, որ տվյալ տեղեկատվությունը մշտապես ենթակա է փոփոխման (նվազում և ավելացում)՝ կապված նոր հատուցումների և  Կամուրջ ծրագրի ներքո հատուցվող զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիշեցնում ենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները և 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ստանում են միանվագ հատուցում 10 միլիոն դրամի չափով և, այնուհետև, 20 տարի շարունակ` ամսական 200,000 – 300,000 դրամ։

2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, ապա 20 տարի շարունակ` ամսական 100,000 – 200,000 դրամ։

Երկու դեպքում էլ 100,000 ՀՀ դրամի տարբերությունը կապված է զինվորական ծառայության տեսակի կամ կոչման հետ»։

Այն դեպքում, երբ զինծառայողն ունի երեք և ավելի անչափահաս երեխա, տրամադրվող ամսական գումարն ավելանում է 100,000 ՀՀ դրամով»։  

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am