1000х90.jpg (78 KB)

Գևորգ Ղազարյանը հյուրընկալվել է «Ուրարտու»-ում  

Armenpress 10:55, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱն, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևրոգ Ղազարյանը հյուրընկալվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստներն այս անգամ հյուրընկալել էին Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանին:

Փորձառու ֆուտբոլիստը վարպետության դաս անցկացրեց ակադեմիայի սաների հետ, կիսեց իր փորձը, պատասխանեց նրանց հարցերին։Հանդիպման վերջում Հայաստանի հավաքականի 10 համարը ինքնագրեր բաժանեց ու լուսանկարվեց պատանի ֆուտբոլիստների հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am