1000х90.jpg (78 KB)

Կոկեի խաղային «պարադոքսը»  

Armenpress 14:17, 10 Հունիս, 2021

ԵՐԵՎԱն, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ատլետիկո»-ն իր պատմության մեջ 11-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Եկեք վերհիշենք, թե ինչպես «Ատլետիկո»-ն անցավ այդ ճանապարհը, մադրիդցիներն առաջնությունը սկեցին վստահ և արդեն առաջնության կեսից գլախավորում էին մրցաշարային աղյուսակը թիկունքում իրենցից հետ թողնելով «Բարսելոնա»-ին և Մադրիդի «Ռեալ»-ին: Դեկտեմբերին «Ատլետիկո»-ում սկսվեց խաղային ճգնաժամ, և քիչ էր մնում Սիմեոնեն ձեռքից բաց թողներ չեմպիոն դառնալու հնարավորությունը, բայց «հնդկացիները» սթափվեցին առաջնության կարևոր խաղերում ու դարձան չեմպիոն։ «Ատլետիկո»-ի կազմում հիանալի մրցաշրջան անցկացրեցին մի քանի խաղացողներ, բայց նրանցից մեկի խաղը այս առաջնությունում յուրահատուկ էր և ո՞վ է նա, եթե ոչ թիմի ավագը՝ Կոկեն։ Ինչպես Կոկեն լավ փոխանցում կատարողից դարձավ խաղ կառուցող.  Կոկեի պատմությունը մադրիդյան թիմում սկսվում 2009 թվականից։ Նորամուտը 16 տարեկանում այն էլ «Կամպ Նոու»-ում ավելի լավ մեկնարկ հնարավո՞ր էր պատկերացնել։ Կոկեն խաղում էր, փորձ էր ձեռք բերում և միայն նորամուտից 4 տարի անց Դիեգոյի հեռանալուց հետո նրան շանս ընձեռվեց խաղալ որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Իսպանացին իր խաղամակարդակի գագաթնակետին հասավ 2015/2016թ․մրցաշրջանում, երբ Չոլո Սիմեոնեն «Ատլետիկո»-ում երկար դեգերումներից հետո ստեղծել էր «երկաթե թիմ» ։ Այդ մրցաշրջանում Կոկեն դարձավ թիմի շարժիչ ուժը, որը գնդակը ամենից շատն էր այս կողմից այն կողմ տեղափոխում, հարձակման գծին ամենից շատ սուր փոխանցումներ կատարում և գնդակը ամենալավն էր բալանսավորում պաշտպանության և կիսապաշտպանության միջև ։

Դիեգո Գոդին (Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին ավագը). «Կոկեն շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, նա առանցքային դեր ունի պաշտպանության և հարձակման գծում, երբ նա չի խաղում, դա շատ մեծ կորուստ է «Ատլետիկո»-ի համար»։

Կոկեի թիկունքում հիանալի զույգ էր գործում ի դեմս Գաբի և Ռաուլ Գարսիայի այդ պարագայում իսպանացին սկսեց համարձակ ֆուտբոլ խաղալ դասական 10 համարի դիրքում և արդեն առաջնության ավարտին իր ակտիվում ուներ 5 գոլ ու 15 արդյունավետ փոխանցում։ Հաջորդ մրցաշրջաններում մադրիդցիների ավագի խաղը սկսեց աստիճանաբար մարել, թիմից սկեցին հեռանալ «Ատլետիկո»-ի առանցքային ֆուտբոլիստները, ու թիմը սկսեց ձևավորվել նորովի, և պետք էր հարմարվել նոր սխեմային և խաղընկերներին: Կոկեի կարիերայում հաջորդ բումը գրանցվեց 20/21 մրցաշրջանում, երբ նա փոխեց իր դիրքն ու դարձավ դասական հենակետային ով կարող էր մտածել, որ հարձակողական ոճի Կոկեն կկարողանա այդքան լավ իրականացնել հենակետայինի պարտականությունները։ Սիմեոնեն այս մրցաշրջանում ուներ ծրագիր ուժեղացնել կիսապաշտպանության կենտրոնը, այդ իսկ պատճառով մադրիդցիները ձեռք բերեցին երկու կենտրոնական «քանդող» կիսապաշտպան՝ Ժոֆրեյ Կոդոգբիաին Վալենսիայից և Թոմաս Փարթի փոխարեն Լուկաս Տոռեյռային զինագործներից, սակայն այս երկուսը, մեղմ ասած, չկարողացան իրենց արդարացնել և այս փաստից շահեց «Ատլետիկո»-ում ամեն ինչ տեսած և ամեն ինչի միջով անցած Կոկեն նա հարկադրաբար, բայց դարձավ «Ատլետիկո»-ի խաղային առաջատարը հենց նա է այս մրցաշրջանում ապահովել թիմի պաշտպանության և հարձակման միջև եղած հավասարակշռությունը հակագրոհների ժամանակ նրա արագ որոշումներնից է գնդակը հայտնվել ներքնակագործների պայթյունավտանգ եզրերում և վերածվել գոլերի։

Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո» Մադրիդի գլխավոր մարզիչ) – «Երբ Կոկեն պատրաստ է խաղալ, ես միշտ ուրախ եմ, քանի որ նա մեր ավագն ու թալիսմանն է։ Կոկեն կարող է խաղալ ցանկացած դիրքում և միշտ օգնել թիմին։ Հենց նա դուրս է գալիս խաղադաշտ, թիմին փոխանցում է որոշակի մարտավարական առանձնահատկություններ, ինչը օգնում է մեզ»։

Մի խոսքով՝ Կոկեն «Ատլետիկո»-ում հղկվեց և դարձավ բազմաֆունկցիոնալ և խելացի ֆուտբոլիստ, իսկ այս ամենը նրա տրվեց համառ աշխատանքի շնորհիվ, քանի որ Մադրիդի կարմիր հատվածում այլ կերպ լինել չի կարող: Նա արդեն մտել է ակուբի պատմության մեջ որպես 500 հանդիպում անցկացրած խաղացող հաղթել հնդկացիների կազմում ավելի շատ, քան որևէ մեկը և դեռ շարունակում է պատմություն կերտել։

Սուրեն Սահակյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am