NASA-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել  Վեներայի հետազոտման ծրագրերը

Armenpress 11:23, 5 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան NASA-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներա մոլորակի հետազոտման հետագա ծրագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է NASA-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ամերիկացի և ռուս գիտնականները քննարկումներ են ունեցել մոլորակային ուսումնասիրությունների հետաքրքրության հիմնական ոլորտներն առանձնացնելու վերաբերյալ: Առաջիկա տարիներին երկու նոր առաքելություն Վեներա ուղարկելու մասին որոշումը, նրա խոսքով, ազդարարում է մոլորակի ուսումնասիրման նոր դարաշրջան, որտեղ ռուսական ու ամերիկյան կողմերն ունեն ընդհանուր շահեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am