1000х90.jpg (78 KB)

Քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 124 անձ

Armenpress 14:22, 4 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 124 անձ, աշխատանքով ապահովված է եղել 430 դատապարտյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց սննդի տրամադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից, պատրաստի սննդից օգտվող շահառուների թվաքանակը մոտ է 100 տոկոսի: Կատարված փոփոխությունների արդյունքում այդ թիվը կազմում էր 50 տոկոսից ավելին, ապա փոփոխությունների արդյունքում դատապարտյալները այլևս կախված չեն տրամադրվող հանձնուքներից և կարող են օգտվել սննդի ծառայություններից»,- ասաց Բադասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am