1000х90.jpg (78 KB)

 Microsoft-ը Windows-ի նոր տարբերակը կներկայացնի հունիսի 24-ին

Armenpress 11:17, 3 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունը Windows-ի նոր տարբերակը կազդարարի հունիսի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bloomberg գործակալությունը:

Շնորհանդեսի ժամանակ հանդես կգան Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան եւ արտադրության գծով գլխավոր տնօրեն Փանոս Փանայը:

Նոր ծրագրային ապահովումը (ԾԱ) կներառի ինտերֆեյսի դիզայնի փոփոխություններ, լրացուցիչ հնարավորություններ Windows app store-ի միջոցով ստեղծողների եւ մշակողների համար, ինչպես նաեւ օգտատերերի եւ ընկերությունների միջեւ կապերի ստեղծման ավելի դյուրին միջոցներ:

Սկզբում ԾԱ-ն կտարածվի Windows-ի այն թեստերի շրջանում, որոնք շնորհանդեսից հետո նոր արտադրանքների թեստավորման են բաժանորդագրվում: Պաշտոնական թողարկումը պլանավորված Է աշնանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am