1000х90.jpg (78 KB)

Ըմբիշներ Ամոյանը և Մինասյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչում են

Armenpress 17:18, 22 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի երկու ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 6:1 հաշվով առավելության հասավ վրացի Օտար Աբուլաձեի նկատմամբ, հաջորդից հաղթեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին 7:0 հաշվով և կիսաեզրափակիչում ուժերը կչափի ռուս Սերգեյ Կուտուզովի հետ:

60 կգ քաշային Տիգրան Մինասյանը քառորդ եզրափակիչում հաղթելով Ռումինիայից Ռազվան Արնաուտին դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակչի ուղեգրի համար հայ ըմբիշը կմրցի ռուսաստանցի Անվար Ալաքիարովի հետ։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչ են դուրս եկել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, ում մրցակիցը կլինի Շվեդիայից Նիկլաս Օհլենը: Ոսկե մեդալի համար կպայքարի ծանր քաշային Դավիթ Օվասապյանը: Նրա հակառակորդն էլ ռուս Միխայիլ Լապտևն է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am