1000х90.jpg (78 KB)

Հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ հասել է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Armenpress 19:19, 21 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնությունում եզրափակիչ ուղեգրի համար կպայքարեն` 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:

Ավելի վաղ կայացած ազատ ոճի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ, իսկ Արման  Անդրեասյանը (70 կգ) և  Արման Ավագյանը (79 կգ) ՝ երրորդ մրցանակակիրներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am