Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Armenpress 21:51, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիատասարդական թիմի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց Ուկրաինայից ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ և առավելության հասավ  3:1  հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Մինչև 23 տարեկանների առաջնությունում 61 կգ և 74 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ռազմիկ Պապիկյանը ոսկե մեդալի համար կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը` ռուս Չերմեն Վալիևի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am