Պապիկյանը և Ալիխանյանը կպայքարեն Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոնության համար

Armenpress 21:21, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 23 տարեկանների առաջնությունում 61 կգ և 74 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ռազմիկ Պապիկյանը ոսկե մեդալի համար կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը` ռուս Չերմեն Վալիևի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Արման Անդրիասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am