Պենտագոնի ղեկավարը կարևորել է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապաէսկալացումը

Armenpress 21:18, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Իսրայելի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների ապաէսկալացիայի անհրաժեշտության մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Օսթինը հաստատել է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին ու իսրայելցի քաղաքացիական բնակչության պաշտպանությանը:

«Պենտագոնի ղեկավարն ափսոսանք է հայտնել անմեղ իսրայելցիների ու պաղեստինցիների զոհվելու կապակցությամբ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Օսթինը աջակցություն է հայտնել հակամարտության ապաէսկալացիային և հանգստությունը վերականգնելուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am