Առաջին զորամիավորումը շտաբային մարզումներ է անցկացրել

Armenpress 20:17, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 17-ից 18-ն անցկացվել են շտաբային մարզումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների վարման հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:

               



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am